Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե հայկական կողմը «ամեն ինչ անում է` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելու համար»:
«Այս քաղաքականությամբ հայկական կողմը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար», - ասել է Էլմար Մամեդյարովը` ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ:
«Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, միաժամանակ, բանակցությունները չենք կարող հարատև շարունակվել», - հայտարարել է Մամեդյարովը: