Համաշխարհային աստղերը, այդ թվում` Ջենիֆեր Լոպեսը,Սթինգն ու Մրայա Քերին երեկ 115 միլիոն դոլար են հանգանակել` «Ոտքի ել, Նյու Յորք» կարգախոսով անցկացված հեռուստամարաթոն-համերգի ժամանակ:
Դրամահավաքը կազմակերպել էր տեղի բարեգործական կազմակերպություններից մեկը` օգնելու աղքատ ու չքավոր մարդկանց, որոնց վիճակը վատթարացել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Նյու Յորք, ես գիտեմ, որ դու ուժեղ ես, գիտեմ, որ կհաղթահարես նաև ա՛յս փորձությունը, բայց մենք պետք է միասնական լինենք և օգնենք մեր դրկիցներին», - ասել է Ջենիֆեր Լոպեսը:
Մեգապոլիսը դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ամենաթեժ օջախը, մինչ օրս վարակվել է 185 հազար մարդ, մահացել` մոտ 15 հազարը: