«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է, հայտնում են նրա գրասենյակից:
Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում իրենց անձնական երաշխավորություններն էին ներկայացրել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։