Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում հրդեհից հինգ մարդ է մահացել: Կրակը բռնկվել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժում էին ստանում կորոնավիրուսով վարակվածները:
Հրդեհը սկսվել է այսօր վաղ առավոտյան, ըստ նախնական վարկածի` թոքերի օդափոխիչ սարքի բռնկումից, որն աշխատել է ողջ հզորությամբ: Փրկարարները տարհանել են 150 մարդու:
Հարուցվել է քրեական գործ` անփութությամբ մահ պատճառելու հոդվածով: