Վրաստանը հայտարարել է, թե անցած 24 ժամում երկրում նոր կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշը հասել է 639-ի, ապաքինվել են 32-ը: Ըստ պաշտոնական աղբյուրների, այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 279 հիվանդ, մահացել է 11 մարդ:
Երեկվանից կառավարությունը մեղմել է տնտեսական սահմանափակումները, բացվել են արտադրության բոլոր ոլորտները, առևտրի կետերը` բացառությամբ հագուստի և կոշիկի խանութների:
Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, թե հաջորդ փուլում գործարկելու են զբոսաշրջության ոլորտը:
Ըստ կառավարության ծրագրի, հունիսին կվերսկսվի ներքին տուրիզմը, հուլիսի 1-ից` երկիրը կբացվի նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար: