«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին ինքնամեկուսացվել է և այժմ սպասում է կորոնավիրուսի թեստի պատասխանին», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները` նշելով, որ կառավարության ղեկավարն այս քայլին է դիմել կոնտակտավոր մի անձի հետ շփումից հետո:
«Ես ինքնամեկուսացման մեջ կմնամ տանը` շարունակելով իմ պարտակությունները կատարել հեռավար կարգով, բայց նույն նվիրումով, ինչ նախկինում», - նշել է Կոսովոյի վարչապետը:
Պաշտոնական տվյալների համաձայն, Կոսովոյում այս պահին կորոնավիրուսի 884 դեպք է արձանագրվել, 28 մարդ մահացել է: