Մատչելիության հղումներ

AFP. «Մահացել է Բանգլադեշում բնակվող վերջին հայը»


«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է հարավասիական Բանգլադեշ պետությունում բնակվող վերջին հայի` 89-ամյա Մայքլ Ջոզեֆ Մարտինի (Միքայել Հովսեփ Մարտիրոսյան) մահվան մասին:

Գործակալության հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը կյանքի ողջ ընթացքում հոգ էր տանում Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի հայկական եկեղեցու և դրան հարող հայկական գերեզմանատան պահպանության մասին:

Հայերը ներկայիս Բանգլադեշի տարածքում առաջին անգամ բնակություն են հաստատել դեռևս 16-րդ դարում: Բրիտանական տիրապետության շրջանում տեղի հայ համայնքը մեծ ազդեցություն է ձեռք բերել հատկապես առևտրի ոլորտում: Հենց այս շրջանում էլ` 1781 թվականին, Դաքայում կառուցվել է Սուրբ Հարության հայկական տաճարը:

«Միքայել Հովսեփ Մարտիրոսյանի մահով հայերի ավելի քան 300-ամյա ներկայությունը մոտենում է ավարտին», - արձանագրում է «Ֆրանս Պրեսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG