Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան թուլացնում է կարանտինային միջոցառումների մի մասը


Միացյալ Թագավորություն - Վարչապետ Բորիս Ջոնսոնը ուղերձով է հանդես գալիս, Լոնդոն, 10-ը մայիսի, 2020թ.
Միացյալ Թագավորություն - Վարչապետ Բորիս Ջոնսոնը ուղերձով է հանդես գալիս, Լոնդոն, 10-ը մայիսի, 2020թ.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր, առաջին անգամ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, զգալիորեն ակտիվացել է մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը: Պատճառը երկրի կառավարության երեկ հրապարակված որոշումն էր, որի համաձայն՝ թեև կարանտինային միջոցառումների մեծ մասը շարունակում է ուժի մնալ, այնուհանդերձ, սահմանափակումները որոշակիորեն մեղմվում են:

Այդ մասին նախօրեին հնչեցրած ուղերձում հայտարարեց վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով՝ իր կառավարության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ մարդկային կյանքերի փրկությունն ու Ազգային առողջապահական համակարգի (NHS) վրա առկա ճնշման թուլացումը:

Դրա հետ մեկտեղ, ըստ Ջոնսոնի, այսօրվանից արդյունաբերության և շինարարության ոլորտներում ներգրավվածներին «ակտիվորեն խրախուսելու են վերադառնալ աշխատանքի»:

Մայիսի 13-ից երկրի բնակիչներին դրսում մարզվելու, զբոսայգիներ այցելելու, ավտոմեքենաներով այլ բնակավայրեր ուղևորվելու ավելի լայն հնարավորություն կտրվի:

«Սրան զուգահեռ, սակայն, սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Դրա խախտման համար սահմանված տուգանքների չափը մեծացվելու է», - հայտարարում էր Բորիս Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG