Անգլիական Պրեմիեր Լիգան վաղը կորոշի` երբ և ինչպես են վերսկսելու մրցաշարը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ BBC-ի, չկայացած խաղերի թիվը հասնում է հարյուրի, մրցաշարի պատասխանատուները առաջարկում են դրանք «չեզոք» մարզադաշտերում անցկացնել` երկրպագուների հոսքից խուսափելու համար: Մի շարք ակումբներ, սակայն, դեմ են առաջարկին:
«Մեզ դժվարին քննարկումներ են սպասվում»,-հանդիպումից առաջ հայտարարել է լոնդոնյան Crystal Palace ակումբի նախագահը:
Ավելի վաղ գերմանական Բունդեսլիգան էր հայտարարել, թե պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ մայիսի 16-ին: Չսկսած, սակայն, վերադարձի ծրագիրը հայտնվել է կասկածի տակ. երեկ հայտարարվել է, որ Դրեզդենի Դինամոյի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ողջ ակումբը ուղարկվել է 14-օրյա մեկուսացման: