Մատչելիության հղումներ

«Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում». Արսեն Թորոսյան


Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք:

«Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):

Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը», - գրել է Արսեն Թորոսյանը:

Նախարարն ընդգծել է, որ ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:

Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 հազար 175 դեպք, առողջացել է 1267 մարդ, մահացել է 44 հոգի:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1852 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG