Մատչելիության հղումներ

Դատախազությունում ուսումնասիրություն են սկսել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ


Խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական գործ այս պահին հարուցված չէ։ Գլխավոր դատախազությունում երեկ ուսումնասիրություն են սկսել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ, այն դեռ շարունակվում է։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից՝ իրավապահներին դիմում չի եղել, ուսումնասիրությունը սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ մամուլի հրապարակումների հիման վրա։

Խորհրդարանում մայիսի 8-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG