Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել վիճահարույց մի շարք տարածքներում ռուսական անձնագիր ունեցող վետերաններին 75 հազար ռուբլով` մոտ 1000 դոլարով պարգևատրելու մասին:
Որոշման համաձայն, աջակցություն կստանան Վրաստանից անջատված Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Մոլդովայից անջատված Մերձդնեստրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները` Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: