Մատչելիության հղումներ

ՄԱԿ. «Մոլորակի թերզարգացած հատվածին շտապ պետք է օգնել»


ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության համակարգող Մարկ Լոուքոկ, արխիվ
ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության համակարգող Մարկ Լոուքոկ, արխիվ

Կորոնավիրուսի հետևանքով խոցելի երկրները կհայտնվեն կրկնակի հարվածի տակ:

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով գրասենյակի ղեկավար, բրիտանացի տնտեսագետ սըր Մարկ Լոուքոկն ասել է, որ համավարակի պիկն առաջիկա երեքից վեց ամսվա ընթացքում դեռ չի հասնի մոլորակի առավել աղքատ երկրներ:

Աշխարհի զարգացած պետությունների կառավարություններին, խոշոր ընկերություններին և մեծահարուստներին հասցեագրված ուղերձում նա հորդորել է՝ քանի դեռ կա ժամանակ, 6 միլիարդ 700 միլիոն դոլար հավաքել առողջապահական թերզարգացած համակարգ ունեցող խոցելի երկրների համար:

Լոուքոկի փոխանցմամբ, այդ պետություններին անհապաղ պետք է օգնել, քանի որ դրանք կհայտնվեն կրկնակի հարվածի վտանգի տակ:

«Գլոբալ տնտեսական ռեցեսիայի և բուն համավարակի հետևանքով այդ երկրներում կարող են տեղի ունենալ սովի պանդեմիա, խռովություններ և անկարգություններ», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով գրասենյակի ղեկավարը:

XS
SM
MD
LG