Եվրոպայի երկրները նշում են Երկրորդ աշխարհամարտում նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 75-ամյակը:
Միջոցառումները շատ զուսպ և ոչ զանգվածային եղանակով են կազմակերպվում, քանի որ Հին մայրցամաքը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Եվրոպայում կորոնավիրուսից մահացել է առնվազն 270 մարդ: Առավելապես տուժել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան:
Եվրոպական մեծ թվով երկրներում աստիճանաբար թուլացնում են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները, սակայն փորձագետները նախազգուշացնում են համավարակի երկրորդ ալիքի հնարավոր վտանգի մասին: