Մատչելիության հղումներ

Գալիք երկուշաբթի օրվանից Չեխիայում կվերաբացվեն առևտրի խոշոր կենտրոնները


Չեխիա - Կարանտինը Պրահայում, մայիս, 2020թ.
Չեխիա - Կարանտինը Պրահայում, մայիս, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, մայիսի 8-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 8 հազար 34 դեպք, այս պահին բուժում է ստանում 3 հազար 392 մարդ, ապաքինվել է 4 հազար 372 հիվանդ, գրանցվել է մահվան 270 դեպք:

Երկրում գործող արտակարգ դրության ժամկետը սպառվում է մայիսի 17-ին, և կառավարությունը մտադիր չէ այն երկարաձգել, քանի որ իրավիճակը հսկողության տակ է և կայունանում է:

Արդեն չեղարկվել են մի շարք սահմանափակումներ և արտոնվել են հանրային հավաքները՝ պայմանով, որ դրանց մասնակիցների թիվը չգերազանցի 10-ը:

Մայիսի 11-ից կաշխատեն առևտրի խոշոր կենտրոնները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները:

Մայիսի 25-ից կարտոնվի ռեստորանների, հյուրանոցների, թատրոնների և այլ հիմնարկների աշխատանքը:

Սոցիալական հեռավորություն պահպանելու և հանրային վայրերում դիմակներ կրելու պահանջը մնում է ուժի մեջ:

XS
SM
MD
LG