Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ բավարարեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատավորի աշխատակազմից:

Նախկին պաշտոնյան հետախուզման մեջ է։ Նա մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։

Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին։

Միքայել Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։

XS
SM
MD
LG