Մատչելիության հղումներ

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք


Հայաստանի ԶՈւ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ
Հայաստանի ԶՈւ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից այս տվյալը հրապարակել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող այլ տվյալներ ևս: «Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 տոկոսը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 տոկոսի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով», - վարչապետի զեկույցից մեջբերում է ՊՆ խոսնակը:

Պետության ղեկավարը Կառավարության 2019 թվականի գործունեության արդյունքներն այսօր ներկայացնում է Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG