Թուրքիայի արդյունաբերության նախարարն այսօր հայտարարել է, որ շաբաթվանից երկրի բոլոր մեքենաշինական գործարանները կրկին կանցնեն աշխատանքի։
Երեկ նախագահ Էրդողանը տեղեկացրել էր, որ կառավարությունը մտադիր է մայիսի 11-ից աստիճանաբար մեղմել սահմանափակումները:
Ըստ հրապարակված ծրագրի, նախ կվերացվեն որոշ շրջաններում մտցված տեղաշարժի արգելքները, տարեցներին և երեխաներին կթույլատրվի փողոց դուրս գալ` սահմանափակ ժամանակով, կբացվեն առևտրի կետերն ու վարսավիրանոցները: Ստամբուլում, Իզմիրում և Անկարայում, սակայն, կարանտինային նորմերը կմնան ուժի մեջ:
Վերջին տվյալներով, երկրում արձանագրվել է նոր կորոնավիրուսի մոտ 130 հազար դեպք, այս ցուցանիշով երկիրն այժմ ութերորդն է աշխարհում` Միացյալ Նահանգներից, եվրոպական երկրներից ու Ռուսաստանից հետո: