Մատչելիության հղումներ

Իրանում վաղվանից կբացվի մզկիթների մի մասը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 29 ապրիլի, 2020թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 29 ապրիլի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ կորոնավիրուսի համավարակի առումով քիչ տուժած շրջաններում մայիսի 4-ին կվերաբացվեն մզկիթները:

Իրանում մզկիթները, կրթական և մշակութային կենտրոնները և սրբավայրերը փակվել են մարտի սկզբին: Իրանը Մերձավոր Արևելքում համավարակից առավել տուժած երկիրն է:

«Շատ կարևոր է մզկիթներում աղոթքի ժամանակ պահպանել սոցիալական հեռավորությունը»,- հայտարարել նախագահը:

Համավարակի դեմ պայքարը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկել է Իրանում դպրոցները մայիսի 16-ին բացելու հնարավորությունը:

Իրանում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսից մահացել է ավելի քան 6 հազար 150 մարդ, ախտահարվածների թիվը մոտեցել է 96 և կես հազարին:

Արևմտյան աղբյուրները ենթադրում են, որ Իրանում վարակվածների և զոհերի իրական թիվը շատ ավելի բարձր է:

XS
SM
MD
LG