Մատչելիության հղումներ

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը տարբեր հարթակներում ներկայացնում է լավագույն բեմադրությունները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արտակարգ դրության ընթացքում հանդիսատեսի հետ կապը թատրոնները հեռավար են պահպանել՝ տարբեր հարթակներում ներկայացնելով իրենց տեսագրած բեմադրությունները, նաև հանդես գալով նոր ծրագրերով:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, անվանի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում ընդգծեց, որ այս ժամանակահատվածում թատրոնի ֆեյսբուքյան էջում ուշագրավ ծրագրերով են հանդես եկել՝ նախատեսված թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Նույն հարթակում ներկայացրել և դեռ էլի կներկայացնեն միջազգային փառատոններին մրցանակների արժանացած թատրոնի լավագույն բեմադրությունները, բայց, իհարկե, առաջին հերթին փորձել են առողջ մնալ՝ խստորեն պահպանելով արտակարգ դրության բոլոր սահմանափակումները:

«Հիմա մշակույթի նախարարության հետ պատրաստում ենք մի ծրագիր, որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը, որը հիմնականում փոքրիկներին է ուղղված, դրանք երգերն են, մեր տիկնիկներով երգերը մեր տիկնիկային ներկայացումներից: Մոտավորապես 12 ծրագիր կլինի, էսօր արդեն առաջին նկարահանումն արեցինք, հետո կլինի ավելի մեծ հանդիսատեսի համար՝ գուցե դպրոցական, գուցե նաև մեծահասակներին հետաքրքրի», - ասաց Բաբայանը:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենը նշեց. «Թատրոնն ուղարկել եմ արձակուրդի մայիսի 1-ից մինչև հունիսի 1-ը: Դա արել եմ, որպեսզի մենք կարողանանք աշխատել օգոստոսին: Թատրոնները միշտ օգոստոսին են գնում արձակուրդ, այս անգամ մենք որոշեցինք մայիսին գնալ, որպեսզի եթե հնարավորություն լինի ամառը աշխատենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG