Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր», - նշել է Մակինյանը:
Արա Խաչատրյանը տնօրեն է նշանակվել Ucom-ի հիմնադիր և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրների ընկերությունից դուրս գալու դիմում գրելուց հետո: