Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 454 հոգի ունի թոքաբորբ, 63 հոգի գտնվում է ծանր վիճակում, 28-ը՝ ծայրահեղ ծանր, 5 անձ միացված է արհեստական շնչառության սարքին, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 125-ով՝ հասնելով 2273-ի, առողջացաներինը՝ 33-ով՝ հասնելով 1010-ի: Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք: