Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը


Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Միաժամանակ, կառավարությունը որոշել է մեղմել որոշ սահմանափակումներ:

Առաջիկա երկուշաբթիից, մասնավորապես, պետական որոշ կառույցներ կվերսկսեն աշխատանքը` սահմանափակ աշխատակիցներով, կվերաբացվեն առևտրային կենտրոնները, սրճարաններն ու վարսավիրանոցները:

Օպերատիվ շտաբը, սակայն, զգուշացրել է, որ եթե սոցիալական հեռավորության ու անվտանգության կաննոները չպահպանվեն, և վարակի տարածման տեմպը աճի, ստիպված կլինեն կրկնակի և առավել խիստ սահմանափակումներ մտցնել:

Վերջին տվյալներով, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1854 դեպք, մահացել է 25 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG