Մատչելիության հղումներ

«Եվրոստատ». Առաջին եռամսյակում Եվրամիության տնտեսությունը կրճատվել է 3,5 տոկոսով


Եվրամիության (ԵՄ) տնտեսությունը, ըստ «Եվրոստատի» վերջին տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 3,5 տոկոսով: Զեկույցը փաստում է` եթե այս տեմպը պահպանվի, տարվա կտրվածքով անկումը կհասնի 13 տոկոսի, տնտեսությունը կկրճատվի 2 տրիլիոն եվրոյով:

Ավելի վաղ Եվրոպայի Կենտրոնական բանկը հաշվարկել էր, որ եվրոյի գոտու երկրներում ՀՆԱ-ն կարող է նվազել մինչև 12 տոկոսով: «Տնտեսական անկման արագությունը և խորությունն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար»,- հայտարարել էր դրամատան ղեկավար Քրիստին Լագարդը` ընդգծելով, որ վերջնական արդյունքը կախված է համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունից:

Նոր կորոնավիրուսի հետևանքով անկում է արձանագրել նաև Միացյալ Նահանգների տնտեսությունը. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել է 4,8 տոկոսով, աշխատանքից զրկվել կամ պարապուրդի է մատնվել ավելի քան 26 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG