Ռուսաստանը նոր հակառեկորդ է սահմանել` անցած 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 8 հազար դեպք, 96 մարդ մահացել է:
Վարակակիրների ընդհանուր թիվը մի քանի շաբաթվա ընթացքում երկրում հասել է 114 հազարի, այս ցուցանիշով Ռուսաստանն այժմ 8-րդն է աշխարհում:
Երեկ հաղորդվեց, որ վարակն ախտորոշվել է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ, 54-ամյա ղեկավարն ինքնամեկուսացել է, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: