Մատչելիության հղումներ

Կառավարությունը կվճարի մինչև 25 հազար դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը


Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել: Որոշում ենք կայացրել, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազար 1 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար, և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը»,- ներկայացրեց վարչապետը:

Նրա խոսքով` այս պարագայում աջակցությունից կօգտվի 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ: Վարչապետը հայտնեց, որ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով:

Իսկ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3 հազար դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս կփոխհատուցվի: Այս պարագայում առկա է 424 հազար 972 բաժանորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG