Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր զրուցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ՝ տեսակապի միջոցով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ որպես օժանդակություն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում:

«Այս իրավիճակում շատ կարևոր է հատկապես հիվանդանոցների և հենց բուժաշխատողների պաշտպանության ապահովումն ու վարակից նրանց հնարավորինս զերծ պահելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ վարակից բուժելու վայրերը դառնան վարակ տարածող վայրեր», - նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը կարևորել է նաև Լիտվայի շարունակական աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները:

Նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ՝ կրթության ու մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ Հայաստանի և Լիտվայի արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ է Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG