Մատչելիության հղումներ

36 հազարով կընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ մի քանի միջոցառումներում: Մասնավորապես, 36 հազարով կընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը:

Ինչպես այսօր կառավարության նիստին նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոփոխություններով ընդլայնվել են ոչ միայն ոլորտները, այլև ներգրավվել են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները: Այսպիսով տուժած ոլորտներ կհամարվեն նաև՝ հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների, կահույքի արտադրությունը, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստումը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, օդային տրանսպորտի, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեությունը, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթը, կրթական, մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեությունը, լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցումը, պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):

Ինչպես հայտնում են կառավարության լրատվական բաժնից, միայն այս նոր ոլորտների աջակցության բյուջեն կկազմի ավելի քան 2 մլրդ դրամ: Ցանկում նոր ընգրկված անձինք կարող են դիմում ներկայացնել մայիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG