Հարավային Կորեայում առաջին անգամ փետրվարի պիկից հետո երկրի ներսում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է վարակի չորս դեպք արտասահմանից ժամանածների մոտ:
«Չորս պացիենտ օդակայանից ուղարկվել է կարանտին, չորսն էլ դրսից են ժամանել», - ասել է Հարավային Կորեայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն և արտակարգ իրավիճակների վարչության ախտահանման բաժնի ղեկավար Հուն Տո Հոն:
Նա ասել է նաև, թե երկու շաբաթ առաջ երկրում տեղի ընտրություններից հետո վարակի նոր դեպքեր, ամենայն հավանականությամբ, չկան: Ապրիլի 15-ի ընտրություններին մասնակցել է 29 միլիոն մարդ:
Ընդհանուր հաշվով Հարավային Կորեայում գրանցվել է նոր կորոնավիրուսի 10 հազար 765 դեպք, մահացել է 247 մարդ: