Մատչելիության հղումներ

Երեք հոգի բերման է ենթարկվել Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ բերման են ենթարկվել երեք հոգի, ներառյալ Արթուր Դանիելյանը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում։

Լրատվական ծառայությունից հրաժարվեցին նշել բերման ենթարկված մյուս երկու անձի անուն-ազգանունները։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր ահազանգ են ստացել, որ հարձակման է ենթարկվել, և ներկայում ոստիկանությունը համապատասխան գործողություն է իրականացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG