Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ականանետեր է կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ. ԼՂ ՊՆ


Այսօր ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, Արցախի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ սա 2019 թվականի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

«Միաժամանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG