Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 108 մարդ է մահացել: Առաջին անգամ մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվը Ռուսաստանում գերազանցեց հարյուրը:
Օպերատիվ շտաբի հայտնած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանում COVID-19-ից մահացածների թիվը հասավ 972-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 100 հազարի: