Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ մահապարտ ահաբեկչի կողմից այսօր առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Պայթյունն իրականացվել է մայրաքաղաք Քաբուլից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում, որտեղ տեղակայված է Աֆղանստանի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումը:
Մահմեդական տոնական Ռամադան ամսին կատարված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել: