Մատչելիության հղումներ

Ադրբեջանի չորս բանկեր «պատրաստվում են լուծարման»


Ադրբեջանի կենտրոնական բանկը երկրի չորս բանկերում՝ Atabank, AGBank, NBCBank, Amrah Bank, ժամանակավոր կառավարիչներ է նշանակել:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով բանկերի մասին երկրի օրենսդրությունը, նշում են, որ Կենտրոնական բանկին փոխանցելով կառավարման բոլոր լիազորությունները՝ այդ բանկերը նախապատրաստվում են լուծարման։

Ադրբեջանի բանկային համակարգի այս իրադարձությունները հաջորդում են նավթի միջազգային շուկայում աննախադեպ գնանկմանը, որից մեծապես կախված է Ադրբեջանի տնտեսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG