Երևանի ավագանու որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ կրկեսի շենքին հարակից պուրակն անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մնջախաղաց, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով:
Իսկ Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կտեղադրվի հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը։ Քաղաքապետարանի աշխատակաազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի խոսքով՝ սա Արտաքին գործերի նախարարության կողմից արված առաջարկն է՝ համաձայնեցված հնդկական կողմի հետ։
Ըստ Սեդոյանի՝ Գանդիի 150-ամյակի միջոցառման շրջանակում հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել վճարել արձանի Հայաստան տեղափոխման ու տեղադրման աշխատանքների ֆինանսական ծախսերը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ընթացքում ոսկե մեդալով պարգևատրեց ապրիլի 24-ի միջոցառումների ձայնային ու լուսային աշխատանքները կազմակերպած խմբերի ղեկավարներին՝ Վահագն Միքայելյանին և Նարեկ Չախոյանին։ Քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանին ու Տիգրան Վիրաբյանին՝Երև նշելով, որ, օրինակ, վիրտուալ երթի գաղափարը հենց Վիրաբյանինն էր։