Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոն 65 հազարին, նրանցից ավելի քան 922 հազարը արդեն ապաքինվել են, համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 211 հազարը:
Միայն Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է Covid-19-ի ավելի քան մեկ միլիոն դեպք, մահացել է ավելի քան 56 հազար մարդ:
Գլոբալ մակարդակով, այդուհանդերձ, վարակի տարածումը նվազում է:
Նոր Զելանդիան հայտարարել է համաճարակի դեմ հաղթանակի մասին:
Գերմանիայում սահմանափակումների թուլացման պայմաններում պահանջվում է պաշտպանիչ դիմակներ կրել:
Ճապոնիան արգելել է մուտքը Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և ևս 14 երկրներից ժամանողների համար:
Վերադառնալով աշխատանքի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է առաջիկա օրերին ներկայացնել կարանտինից դուրս գալու պլանը, սակայն չի պատրաստվում այն չեղարկել միանգամից:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից ստացված նոր տվյալների համաձայն ՝ համաճարակի զոհ է դարձել արդեն 23 հազար մարդ: Անցած օրվա ընթացքում Ֆրանսիայի հիվանդանոցներում մահացել է 295 մարդ, ևս 142-ը՝ ծերանոցներում: Երկրում գործազուրկների թիվը կտրուկ աճել է:
Ռուսաստանը Covid-19-ի հայտնաբերված դեպքերի քանակով գերազանցեց Չինաստանին՝ հիվանդությունը հաստատվել է ավելի քան 87 հազար մարդու մոտ: Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 44 մարդ: Երկկողմանի թոքաբորբից մահացել է «Մետալոինվեստ»-ի ղեկավար Անդրեյ Վարիչևը, նա 52 տարեկան էր: Ռուսաստանի մարզերում երկարաձգում են կարանտինը, պարտադրում պաշտպանիչ դիմակներ կրել և սահմանափակում ալկոհոլի վաճառքը: