Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա մարտ ամսին նախորդ մարտի համեմատ 4.9 տոկոս անկում է գրանցել՝ նշված է Վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած հաղորդագրությունում։
Անկում են ապրել բոլոր ուղղությունները։ Նկատելի է հատկապես շինարարության ոլորտում գրանցված անկումը՝ 26.2 տոկոս, արտահանումը կրճատվել է 17.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.9 տոկոսով, ծառայությունները՝ առանց առևտրի, 4.8 տոկոսով, առևտուրը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1 տոկոսով։
Վիճակագրական կոմիտեն ներկայացարել է նաև այս տարվա առաջին եռամսյակի ամփոփ տվյալները, և 2020թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4 տոկոսով։