Մատչելիության հղումներ

«Գլորիայի» աշխատանքների վերսկսման հարցով Լոռու մարզպետը դիմել է պարետատուն


Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ կապված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դիմել է պարետատուն: Մարզպետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խնդրի հետ կապված կապ եմ հաստատել պարետատան հետ, որտեղից տեղեկացրել են, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ»:

Նա նշել է, որ հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կլինի առաջիկա 1-2 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ֆաբրիկայի աշխատակիցները օրեր առաջ առանց պարետի թույլտվության փորձել էին վերսկսել աշխատանքը: «Գլորիայի» կարող բանվորները շեշտում էին, որ Կառավարության պետական աջակցության 14 ծրագրերից որևէ մեկը իրենց չի վերաբերել։ Տնօրեն Բագրատ Դարբինյանը Կառավարություն ուղարկված նամակում պարտավորվել էր «պահպանել համաճարակի կանխանգելիչ բոլոր միջոցառումները»:

XS
SM
MD
LG