Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 6-ի


Այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահվան վեցերորդ դեպքն է արձանագրվել, հաղորդում է «Նովոստի Գռուզիա» կայքը:

«Մահացածը 83 տարեկան էր և տառապում էր մի շարք քրոնիկ հիվանդություններով»,- լրագրողներին է փոխանցել Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Լևան Ռատիանին:

Պաշտոնական տվյալների համաձայն` Վրաստանում կորոնավիրուսի 485 հաստատված դեպք է արձանագրվել, 5 հազար 928 մարդ գտնվում է կարանտինում, ևս 522 անձ բժիշկների հսկողության տակ է:

XS
SM
MD
LG