Մատչելիության հղումներ

Օնլայն հայկական հարսանիք կորոնավիրուսի ժամանակ


Սերգեյ ու Մայա Կարախանյանների ապրիլի 17-ին նախատեսված հարսանիքը չհետաձգվեց: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ տեղի ունեցավ այլընտրանքային՝ օնլայն հարսանիք այս օրերին մեծ տարածում գտած Zoom հարթակի միջոցով:

«Էս օրինակ ա բոլորին, օրինակ, որ մարդիկ չգնան վարկ վերցնեն, որպեսզի հարսանիք անեն, եթե չեն կարող թող չանեն: Մենք էլ էստեղ ունեինք ուրիշ դժվարություն, որը ֆիզիկապես դուրս չգալ, չհավաքվելն էր, դրա տակից էլ կարելի է դուրս գալ, առանց ինչ-որ կյանքին վնաս տալու», - ասաց Մայա Կարախանյանը:

Ավելի քան երկու ժամ տևողությամբ հեռավար հարսանիքին միացել էր շուրջ 47 ընտանիք: Հրավիրված էին երիտասարդ զույգի հարազատներն ու մտերիմները:

«Սերգեյի ծնողները Երևանում են ապրում, բայց, էլի, օնլայն էին միացել, մենք արդեն մեր նոր տնից էինք խոսում: Իմ ծնողների մի մասը՝ պապաս ու տատիկս Գյումրիում են մնացել՝ իզոլացված ու այնտեղից էին խոսում, մամս և քույր-եղբայրներս իրենք մնացել էին Երևանում ու, էլի, առաձին ուրիշ տնից էին խոսում: Այսինքն մենակ չորս account Zoom-ում մեր սեփական ընտանիքներն էին, էլի, ապահովել», - նշեց Մայան Կարախանյանը:

«Մեր քավորը Մոսկվայում էր ու ինքն էլ էր միացել, թամադայություն էր անում: Zoom-ի հնարավորությունն այն է, որ դու կարողանում ես հետևի ֆոն դնել զուտ հետաքրքրության, հավեսի համար մեկ դնում էինք, որ ռեստորանում ենք, մեկ դնում էինք, որ իբր ինչ-որ պլյաժում ենք», - հավելեց Սերգեյը Կարախանյանը:

Օնլայն կտրեցին տորթը, պարեցին, ստացան մաղթանքներ:

«Մեզ ցանկացել են՝ ցանկացած դժվարությունից սենց կրեատիվ կարողանանք դուրս գալ», - ասաց Սերգեյ Կարախանյանը:

XS
SM
MD
LG