«Վերջին մեկ օրում Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի 5966 նոր դեպք է գրանցվել», - հաղորդում է Ռուսաստանի կառավարությանը կից ստեղծված օպերատիվ շտաբը:
Նույն աղբյուրի համաձայն, վերջին 24 ժամերին կորոնավիրուսի պատճառով երկրի տարածքում 66 մարդ է մահացել: Մահացության դեպքերի մեծ մասը` 41, կենտրոնացած է Մոսկվայում:
Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում հասել է 74 հազար 588-ի, 681 մարդ մահացել է: