Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, որը աշնանը կայանալիք ընտրություններում Թրամփի հավանական մրցակիցն է, Հայոց ցեղասպանության կապակցությամբ արված իր հայտարարությունում կիրառել է «ցեղասպանություն» բառը և խոստացել ընտրվելու դեպքում ճանաչել այն։

«Եթե ընտրվեմ, ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և մարդու իրավունքները դարձնել իմ վարչակարգի առաջնահերթությունը», - ասել է Բայդենը:

«Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու մեր ազգին մեծ նպաստ բերած ամերիկահայ համայնքին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին», - նաև նշել է Բայդենը։

2007-ին՝ սենատոր եղած ժամանակ Բայդենը աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Նա, մասնավորապես, համահեղինակել է համապատասխան բանաձևը, որը սակայն չէր դարձել Սենատի քննարկման առարկա։

XS
SM
MD
LG