Մատչելիության հղումներ

Ռուսաստանից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի


Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի, հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները», - ասված է հաղորդագրությունում։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Ապրիլի 22-ին էլ կառավարության կազմակերպած հատուկ չվերթով Մոկվայից Երևան են ժամանել ավելի քան 200 հայաստանցիներ։ Տարբեր թռիչքներով, այդ թվում՝ երեկվա, Ռուսաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 900 ՀՀ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG