Մատչելիության հղումներ

Մանկատներում աշխատավարձի բարձրացում կլինի


Կառավարությունն առաջարկում է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված գումարից որոշակի հատված վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Արդյունքում՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի: Որոշումը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Մնացած գումարը վերաբաշխելու վերաբերյալ սահմանված կարգով կառավարության քննարկմանը կներկայացվի երեխաների ճգնաժամային աջակցության նոր տիպի ծառայության ստեղծելու առաջարկություն: Այս տարվա ընթացքում նախատեսվում է նման ծառայություններ տրամադրող կենտրոններ ստեղծել Գյումրիում և Կապանում: Ներկայում պետական համակարգում առկա է 5 մանկատուն, որից 3-ը մասնագիտացված են:

Կառավարության այսօօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատավարձի բարձրացման նպատակներից է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելը և այդ աշխատատեղը առավել գրավիչ դարձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG