Իսպանիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 440 մարդ, ինչով զոհերի ընդհանուր թիվը հասել է 22 հազար 157-ի:
Եվրոպայում համաճարակից ամենաշատը տուժած երկրներից մեկը համարվող Իսպանիայում վարակակիրների ընդհանուրը թիվը կազմում է 213 հազար 24: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է 4 հազար 635 նոր դեպք:
Վերջին օրերին երկրում մահացածների և վարակակիրների թվի աննշան նվազում էր արձանագրվել, իշխանություններն աստիճանաբար թուլացնում են կարանտինային կոշտ միջոցառումները: