Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է հայտնաբերվել կատուների, վագրերի և առյուծների մոտ


ԱՄՆ - Նյու Յորքի կենդանաբանական այգու Նադյա անունով վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Նյու Յորքի կենդանաբանական այգու Նադյա անունով վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ապրիլ, 2020թ.

Ամերիկայի Նյու Յորք նահանգում կորոնավիրուս է հաստատվել երկու կատուների մոտ, որոնք, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց տերերից: Մինչ այդ համաճարակաբանները կարծում էին, որ ընտանի կենդանիները չեն համարվում վարակի կրող:

Ամերիկյան առողջապահական համակարգի ներկայացուցիչների համաձայն` ապացուցված չէ, որ վարակը կարող է կենդանուց մարդուն փոխանցվել:

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ Նյու Յորքի կենդանաբանական այգում կորոնավիրուս է հաստատվել նաև հինգ վագրի և երեք առյուծի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG