Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ստորագրեց ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու հրամանագիրը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 22-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 22-ը ապրիլի, 2020թ.

Դոնալդ Թրամփը ստորագրեց օրինական ներգաղթը դեպի ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին հրամանագիրը:

Սպիտակ տան ղեկավարը որոշումը բացատրել է երկրում աշխատատեղերը և բժշկական ռեսուրսները ամերիկացիների համար պահպանելու անհրաժեշտությամբ:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Միացյալ Նահանգներում մեկ ամսվա ընթացքում գործազուրկների թիվը հասել է 22 միլիոնի, ինչը կազմում է ԱՄՆ ողջ աշխատուժի 13 տոկոսը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել է, որ հրամանագիրը կգործի 60 օր՝ երկարաձելու հնարավորությամբ: Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 24-ից և կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք գտնվում են ԱՄՆ-ից դուրս և դեռևս չեն ստացել մուտքի թույլտվություն: Բացառություններ կարվեն բուժաշխատողների և համաճարակի դեմ պայքարում այլ պահանջված մասնագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիների մերձավոր ազգակիցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG