Երեք ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս է գրվել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար», - Ֆեյսբուքում գրում է նախարարը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Հիշեցնենք, մինչ օրս Հայաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակվածության 1473 դեպք, հիվանդությունից ապաքինվել է 633 մարդ, մահացել է 24-ը: