Երեկ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրի 31 նահանգներում ապրիլի 23-ից փողոց դուրս գալու չորսօրյա արգելք է սահմանվելու։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումները կնպաստեն նորմալ առօրյայի վերականգմանը արդեն մայիսի վերջին՝ այս ուրբաթ մեկնարկող մահմեդական մեծ պահքի՝ Ռամադանի ավարտին:
Էրդողանի խոսքերով, որոշ բնագավառների բնականոն աշխատանքը կարող է վերսկսվել ավելի շուտ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ից և Եվրոպայից դուրս կորոնավիրուսով վարակվածների թվով Թուրքիան առաջատար է, իսկ աշխարհում՝ յոթերորդը: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, երկրում հիվանդների թիվը հասել է 91 հազարի, 2140 հոգի մահացել է, ավելի քան 13 հազար մարդ՝ առողջացել: