Մատչելիության հղումներ

Ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է որոշում «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին»:

Որոշման համաձայն՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ:

Հանձնախմբի խնդիրներն են պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը, ասված է Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրությունում:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG